Պաշտոնական. Սուպերլիգայի նախագիծը կասեցվեց
Սուպերլիգայի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է նախագիծը կասեցնելու մասին: Այս մասին հայտնում է լրագրող Ռոբ Հարիսը` իր Twitter-ում:
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է եվրոպական ֆուտբոլում բարեփոխումների կարևորությունը, որոնք պետք է փոխեն մրցակցության առկա կառուցվածքը և եկամուտների բաշխումը ակումբների միջև:
«Ստեղծված պայմաններում, կապված առաջին հերթին անգլիական ակումբների մերժման հետ, մենք միջոցներ կձեռնարկենք նախագիծը վերափոխելու համար՝ առանց այն ամբողջությամբ չեղարկելու, որպեսզի երկրպագուներին նոր մրցաշար ներկայացնենք»,- ասում է Սուպերլիգայի մամուլի ծառայությունը: