Փաստեր՝ ամառային վարակների մասինՓողը որոշիչ չէր, բայց Եվրոպայի դռները դեռ բաց են. նոր մանրամասներ Սպերցյանի տրանսֆերիցԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումներըԲազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ ԻսկանդարյանԴիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա»Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ ԲաբայանԱյսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետայինԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին«Միջուկային գործարքը խնդրի միայն մի մասն է». Գերմանիան պահանջել է քննարկել Իրանի հրթիռներն ու դաշնակիցներինԾառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանԾառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. ՄխիթարյանԲիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվըՄեսրոպ Առաքելյանը քննադատել է Ծառուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով շոուՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյան, ի՞նչ կարիք կար ԱԱԾ-ականներին այդ աստիճան նսեմացնելու․ Լիա ՍարգսյանՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալԽոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կանԲաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարենԾառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik ԱրմենիաԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացելԳեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՔանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակելՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ
Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՓաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարովՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
Գագիկ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ «Փաստինֆո»
Հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպԻրանում Խամենեիի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ բժշկական օգնության է դիմել ավելի քան 48,000 մարդՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄՀուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը«Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանըՀունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկԾառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան
Հասարակություն

Ադրբեջանը պետք է վերադարձնի Արցախից ու Հայաստանից ղեկավարության թողտվությամբ յուրացրած տարածքները. «Որդուս» ՀԿ

«Որդուս» ՀԿ-ին անդամագրված մայրերը տարածել են ուղերձ, որտեղ ասված է.

«Մենք՝ 2021թ. ապրիլի 17-ին տեղի ունեցած մայրերի հավաքի ներքոստորագրյալ մասնակիցներս,

. Թուրքիայի ամենագործուն աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմը համարելով հայության դեմ ցեղասպանության քաղաքականության շարունակություն՝

խստագույնս դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության գործող քաղաքական ղեկավարությանը՝ այս պատերազմը չկանխելու և չարամտորեն այն տանուլ տալու հարցում։

. Դատապարտելով միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի սանձազերծած պատերազմին համարժեք արձագանք չտալու հարցում,

. վկայակոչելով Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ հավակնություն դրսևորելու, հայության հանդեպ պետական մակարդակով շարունակվող ատելության հանգամանքները,

. վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ հայ ռազմագերիներին չվերադարձնելու, նրանց արհեստականորեն ռազմական հանցագործներ համարելու և ապօրինաբար անազատության մեջ պահելու, խոշտանգելու և ստորացնելու փաստերը,

. Թուրքիայի և Ադրբեջանի վարքագիծը համարելով Հայաստանի նկատմամբ գոյութենական սպառնալիքի դրսևորման քաղաքականություն՝

.հայտարարում ենք, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ. Ադրբեջանը պետք է վերադարձնի Արցախի Հանրապետությունից բռնազավթած և Հայաստանի Հանրապետությունից վերջինիս ղեկավարության թողտվությամբ յուրացրած տարածքները:

. Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի հետ կոմունիկացիաները բացելու քաղաքական ուղեգիծը, քանի դեռ Արցախի հիմնահարցը չի ստացել իր արդարացի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի համատեքստում:

. Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացելու, առևտուր անելու, Թուրքիայի հետ հաշտվելու այս պարտվողական օրակարգը, որ սահմանում է ՀՀ գործող քաղաքական ղեկավարությունը՝ կեղծ թեզերով մոլորեցնելով ՀՀ ազգաբնակչությանը, համարում ենք չափազանց վտանգավոր՝ նկատի ունենալով Սիրիայում, Իրաքում, Աջարիայում Թուրքիայի ռազմաքաղաքական և տնտեսական էքսպանսիայի օրինակները և Հայաստանի գլխին ծառացած վտանգը՝ Թուրքիայի ղեկավարության բացահայտ նեոպանթյուրքիստական արտաքին քաղաքականության համատեքստում:

. Հայտարարում ենք, որ Թուրքիայի հետ հաշտեցումը կարող է տեղի ունենալ միայն Հայաստանի հզորացման, իր ուժերով սեփական կենսական շահերը պաշտպանելու հնարավորության վերականգնման պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ Թուրքիայի ղեկավարությունը մի օր անկեղծ զղջում կարտահայտի հայությանը հայրենազրկելու,որպես էթնոմշակութային տեսակ և որպես քաղաքական գործոն վերացնելու՝ մոտ մեկուկես հարյուրամյակ առաջվանից մեկնարկած և մինչ օրս շարունակվող քաղաքականության կապակցությամբ ու կդադարեցնի այն»։