Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Հասարակություն

ՌԴ-ն խստացնում է մուտքի պայմանները նաև հայերի համար

ՌԴ-ում Հայաստանից 61 հազար միգրանտներ կան, որոնց մուտքը ինչ-ինչ պատճառներով համարվել է անօրինական։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրայիկ կապերի պետ Նելլի Դավթյանը:

Նա նշեց, որ արդեն իսկ ՌԴ-ն պատրաստում է սանկցիաներ, որ պետք է կիրառվեն այս թիրախային խմբի նկատմամբ:

«ՌԴ-ն հորդորում է մինչև հունիսի 15-ը երկրի տարածքը լքեն անօրինական միգրանտի կարգավիճակում գտնվող քաղաքացիները։ Այդ մասին անցյալ ուրբաթ ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալն է նշել, ապա հայտարարությունը տարածվեց նաև ՀՀ-ում»,- ասաց նա։

Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ բացի դա, կան նաև այլ կոշտ խստացումներ, օրինակ՝ հուլիսի 7-ին ուժի մեջ կմտնի միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող վերահսկողության մասին օրենքը։

«Խոսքն այն մասին է, որ օտարերկրյա փոխադրողը, երբ ՌԴ սահմանը հատում է, և նա, կամ իր ներկայացրած կազմակերպությունը սահմանահատման պահին ունի չվճարված տուգանք, ապա այդ պահից սկսած նա 3 ժամ ունի տուգանքը վճարելու և շարունակելու ճանապարհը։ Հակառակ դեպքում նրա մուտքը կարգելվի։ ՌԴ-ում էլ երթևեկության կանոնները խախտելու դեպքում սահմանի վրա վարորդը խնդիր է ունենալու և ստիպված է լինելու նախ տուգանքը վճարել, ապա շարունակել ճանապարհը»,- նշեց բանախոսը։

Նա տեղեկացրեց, որ Պետդումայում շուտով ավելի գլոբալ փոփոխություններ ևս պետք է քննարկվեն, որոնք նախատեսում են ինչպես ընթացիկ ակտերի բազմապատիկ խստացումներ, այնպես էլ էմիգրացիոն քաղաքականության փոփոխություններ։

«Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Տաթևիկ Բեժանյանն էլ նկատեց՝ ՌԴ մուտք գործելու համար օրենքը գործում է, և հուլիսի 7-ից ուժի մեջ կմտնի դրույթը, ըստ որի՝ ՌԴ-ում գտնվելու պարագայում եթե քաղաքացիներն ունեն խախտումներ և պետք է սահմանը հատեն, նախ պետք է տուգանքը վճարեն։

«Առաջարկվում է տարվա մեջ առանց թույլատվական փաստաթղթերի (վիզա) ՌԴ-ում գտնվել ընդամենը 30 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Իսկ այդ ժամկետից ավելի մնալու համար քաղաքացին պետք է բուժզննում անցի, հանձնի մատնահետք, ունենա կամավոր բժշկական ապահովագրություն, հանձնի քննություն ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից, մշակույթից, ձևակերպի ID քարտ՝ չիպով, որին պետք է հետևեն գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր։ Սա վերաբերում է օտարերկրացու՝ 31-90 օր ՌԴ-ում գտնվելուն։ Ներկայումս այս ժամկետը խախտողները, եթե այս ժամկետը խախտում են, 3 տարի ժամկետով մուտքի արգելք են ստանում»,- ներկայացրեց նա։