«Ռեալը» ցանկանում է գնել Մբապպեի ու Հոլանդի տրանսվերները
Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ձեռք բերել ինչպես «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, այնպես էլ «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
Ըստ As- ի, մադրիդյան ակումբը ցանկանում է ֆրանսիացուն գնել այս ամառ, իսկ հաջորդը ամառ՝ նորվեգացուն, քանի որ Հոլանդի պայմանագիրը «Բորուսիայի»հետ նախատեսում է 75 միլիոն եվրո փոխհատուցում, որն ուժի մեջ կմտնի 2022-ի ամռանը:
Ընդգծենք,որ Մբապպեի ու Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են Եվրոպայի մի շարք թոփ ակումբներ, սակայն ոչ բոլոր թիմերը կարող են ապահովել ֆուտբոլիստների ֆինանսական ցանկությունները: