Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա «Ռեալ». Ֆլորենտինո Պերես
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա արքայական ակումբ: Այս մասին տեղեկանում ենք Marca-ից:
«Կրիշտիանուն չի վերադառնա «Ռեալ», դա արդեն իմաստ չունի: Ես շատ եմ սիրում նրան, նա մեզ շատ բան տվեց, բայց դա արդեն իմաստ չունի»-ասել է Պերեսը:
Ընդգծենք, որ իտալական մի շարք սպորտային կայքեր ակտիվորեն գրում են, որ Ռոնալդուն ամռանը լքելու է թուրինյան թիմը: