Ուկրաինայում բռնել են վարչապետի ամորձիներից
Ուկրաինայի Գերագույն ռադայում կառավարության ամենամյա հաշվետվության ժամանակ բռնել են վարչապետ Արսենի Յացենյուկի ամորձիներից։ Նիստը հեռարձակել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի ուղիղ եթերով:
Վարչապետի ելույթի ընթացքում նրա վար հարձակվել է Պյոտր Պորոշենկոյի բլոկի պատգամավոր Օլեգ Բարնան, ով փորձել է վարչապետին դուրս բերել ամբիոնից։ Բացի այդ` նա Յաեցենյուկին սեւ ժապավենով վարդեր է նվիրել։
Քաշքշուկի հետևանքով Յացենյուկի եւ Բարնայի միջեւ կոնֆլիկտ է ծագել, բայց ավելի ուշ Պյոտր Պորոշենկոյի բլոկի խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն ներողություն է խնդրել։