Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը մանդատը վայր է դրել
Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 20-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Համաձայն ԿԸՀ մարտի 20-ի արձանագրության, Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածու Աննա Պապյանին:
Վերջինս ներկա չէր նիստին. «Համենայնդեպս շնորհավորում ենք Աննա Պապյանին»,-ասաց Մարությանը: