Նախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի, այն մեզ անգամ մի միլիմետր չի մոտեցնելու տղաների վերադարձին. Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ո՞վ տուժում: Հակառուսական անիմաստ վայնասունը:

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի: Այն մեզ անգամ մի միլիմետր չի մոտեցնելու տղաների վերադարձին:

Այդ քննարկումից շահում է Եվրոպան, մեր տղերքին Ալիևի ոտքերի տակ մատաղ արած պիղծը և սորոսական հակառուսական շրջանակները: Փիառվում են մի քանիսը: Տուժում են գերիները ու հայ-ռուսական հարաբերությունները:

1. Եվրոպան շահում է, քանի որ բոցաշունչ, բայց անարդյունավետ ելույթներով փորձում է կոմպենսացնել իր այսքան ամիսների լռությունը, ինչպես նաև այն, որ պատերազմի ընթացքում ձկան պես լուռ են եղել մեր հանդեպ ադրբոջանցիների կողմից կատարվող վայրենությունների նկատմամբ:

2. Եվրոպան շահում է, քանզի էլի առիթ ունի հակառուսական թեմաներ շոշափելու ու մեղադրելու ռուսներին: Դա այն դեպքում, երբ մի քանի ամիս է` իրենց համար ՀՐԱՏԱՊ հարցը Նավալնու հարցն է: Ի դեպ այս նստաշրջանին ևս: Ռուսները ոչ թե դեմ էին հայ ռազմագերիների հարցին այլ ԴեՄ էին, որ եվրոպացիները հերթական անգամ Նավալնու ու ևս մեկ հակառուսական «հույժ» կարևոր թեմա քննարկեն: Իրենք դեմ են ԵԽԽՎ օրակարգին առհասարակ, որը իրենց դեմ է: Այդ մենք ենք բոլորից պահանջում լինել հայից ավելի հայ, բայց ինքներս թալեաթի իրավահաջորդին չենք հեռացնում:

3. Մահերի, վիրավորների ու գերիների անմիջական պատասխանատուի համար լավ առիթ է իրականացնել « նոր Մուրադով» օպերացիան` այսինքն մեղավոր են ռուսները ու բոլորը, բացի իրենից:

4. Հակառուսական ու սորոսական շրջանակների, լրատվականների համար լավ առիթ է վայնասուն գցել, թե բա` տեսեք տեսեք ռուսները սա արեցին, նա չարեցին, և դա այն դեպքում, երբ Իրական մեղավորին, անգամ հարց չեն տալիս գերիների մասին: Իր ստորագրած գարշելի փաստաթղթի մասին:

5. Տուժում են գերիները ու նրանց հարազատները: Վերջինները, որովհետև ստահակների բանդան հերթական «դատարկ ինքնաթիռն» է բեմադրում ու խաբում մարդկանց, իսկ գերիները.... որովհետև դեռ դժոխքում են:

Հ.Գ. Երբ խոսում էի ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հետ, ով ի դեպ Ադրբեջանի վրա ազդեցություն ունեցողներից մեկն է, ցուցակներն էի թարմացնում, ներկայացնում իրավիճակը, նա մի քանի բան ասաց, հարցրեցի, թույլ տալի՞ս ես, որոշակի բաներ հրապարակեմ գոնե հարազատների համար, ինձ բառացի ասաց հետևյալը. «Եթե ուզում ես հաջողություն այս հարցում, ապա լռություն է պետք»: Ու ես լուռ մնացի: Հիմա ո՞ր մի տկարամիտն է ուզում մեզ համոզել, որ հրապարակային եղանակով ու հակառուսական ոճով բոցաշունչ ելույթները կօգնեն մեզ:

Գերագույն գլխավոր գերեզման պղծողի համար հաստատ միևնույն է ինչ կլինի, իսկ նրա թելը թելող լրագրողների, «վերլուծաբանների» ու մնացյալի համար է՞լ է տղերքի հարցը զուտ ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց ու ԱՌԻԹ ռուսների վրա հարձակվելու»։