Գրետա Թունբերգը 100 հազար եվրո է նվիրաբերել «COVID-19»-ի դեմ պայքարի համար
Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը որոշել է իր բարեգործական հիմնադրամի միջոցով 100,000 եվրո նվիրաբերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` աշխարհում «COVID-19» պատվաստանյութերին հավասար հասանելիություն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ դրանից հետո ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ է արել համաշխարհային հանրությանը հետևել իր օրինակին, որի շնորհիվ ցածր եկամուտ ունեցող երկրները կկարողանան պատվաստանյութեր ստանալ:
Թունբերգը նշել է, որ նվիրատվությունը հնարավոր է դարձել կատարել մոլորակի կլիման պաշտպանելու համար ստացված մրցանակների շնորհիվ: Նա նաև ավելացրել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելին անի կորոնավիրուսի դեմ պայքարում: