Նախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին

Նիկոլ Փաշինյան, դու միակ ղեկավարն ես, որին գերեզմանոցից են լարում, դե գնա, հաշիվդ վերցրու. Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը եղել է մեր երկրի միակ ղեկավարը, ում գերեզմանոցից լարել են: Այդ մասին մամուլի ասուլիսում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: 

«Ես չեմ կարող ասել, որ, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը միանշանակ ընդունվել են բոլորի կողմից, բայց նրանցից որևէ մեկին գերեզմանոցից չեն լարել: Դուք հասկանո՞ւմ եք սրա նկատմամբ ժողովրդի իրական, օբյեկտիվ վերաբերմունքը: Փառք էդ սգավորին, իհարկե, տա Աստված, որ նա այդպիսի սուգ չունենար, բայց նա իր տղամարդկային կերպարը ցույց տվեց, ասեց՝ ես քեզ թուլ չեմ տալիս մոտենալ իմ հարազատի գերեզմանին, դա իմ իրավունքն է: Այ սենց որ մեկումեջ թքեն-մրեն կհասկանա՝ ինչ արժե Ազգային ժողովի իրենց քայլականների էդ ծափերը: Նրան որտեղի՞ց դուրս չեն հանել: Ամբողջ Սյունիքի մարզ չի կարողանում մտնել, գաղտագողի է գնում»,- ասաց Պետրոսյանը:  

Վերլուծելով Փաշինյանի կառավարման 3 տարին՝ պատգամավորն ամփոփեց, որ Փաշինյանն այդպես էլ հասարակության համախմբման կոչով հանդես չի եկել: 

«Էս մարդն ապրում է էդ կարգախոսով՝ «բաժանիր, որ տիրես»: Անգամ պատերազմը նրան չստիպեց համախմբելու կոչ անել: Մի երկու օր առնետի նման պատերի տակից դուրս չէր գալիս, հիմա էդ ծափահարություններից հետո սկսել ա ակտիվանալ: Այ տղա, էդ ծափահարությունները ձեռառնոցի են եղել քեզ: Դրանք իրականում չեն արտացոլում իրական վերաբերմունքը: Բայց քանի որ դու հաթաթա տվեցիր քո թիմի անդամներին, թե՝ որ մեկդ հելնի իմ դեմ, իրան էդ հարցը տալու եմ՝ դու ո՞վ էիր, հիշիր՝ որտեղի՞ց ես գալիս, էն մարդիկ էլ վախեցան, իրար երես նայեցին, ծափ տվեցին: Չէին էլ հասկանում՝ ինչի են ծափ տալիս»: 

Անկախ պատգամավորն անդրադարձավ նաև ընդդիմադիր դաշտին՝ շեշտելով, որ այնտեղ համերաշխություն է տիրում: 

«Հիմա էլ նոր բան են շրջանառության մեջ դրել, որ սրա ставка-ն, սա իրեն ապահովագրում է նրանով, որ իբր ընդդիմադիր դաշտում հիմնական խաղացողների մեջ հակասություն կա: Սրանով նա ուզում է փլուզել «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը: Չկա տենց բան, դու ծոծրակդ ես տեսնելու, ընդդիմության մեջ լավ էլ համերշխություն կա, դու գնա մտածի, որ շատերը համերաշխության մասին չեն արտահայտվում»,- ասաց բանախոսը:

Պետրոսյանն ասաց նաև, որ ինքը ԱԺ նիստերի դաճլիճից դուրս է գալիս, երբ Փաշինյանը մտնում է այնտեղ, քանի որ, պարզ է, «արա»-ով չի կարող դիմել, բայց նաև «հարգելի պարոն վարչապետ» ասել չի պատրաստվում: