Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գնել «Միլանի» ֆուտբոլիստին
Անգլիական «Տոտենհեմը» հետաքրքրված է իտալական «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի ծառայություններով։ Այս մասին տեղեկանում ենք Milanlive.it-ը։
Ֆուտբոլիստով հետաքրքրված է Ժոզե Մոուրինյոն։
Ըստ աղբյուրի` միլանյան թիմը Ռոմանյոլիի տրանսվերի դիմաց կպահանջի 20 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ կարող է իրականացվել Ռոմանյոլի-Դեվիսոն Սանչես կամ Ռոմանյոլի-Ալդերվեյրելդ փոխանակում։
Հավելենք, որ իտալացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։