Նախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին

Եթե լավ հրամանատարներ չէին, չեն կռվել, փախել են, մենք ենք մեղավո՞ր. նշանակողն էլ էիք դուք, հանողն էլ. Աբրահամյան

Համարենք, որ իշխանությանը հաջողվել է պետության տապալումը «ջարդել» բանակի ու նրա հրամանատարության վրա՝ պայմանականորեն, մեկին նստացնելով, մյուսին գնդակահարելով, երրորդին մինչև վերջ ստորացնելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Արդյոք կհաջողվի՞ դրանով պատասխանատվության և մեղավորության տակից դուրս գալ։

Այս հարցին պատասխանելու համար 3 տարի պետք է հետ գնալ ու տեսնել, թե ովքեր էին բանակի հրամանատարությունը, ումո՞վ նրանց փոխարինեցին։

Կարճ ասած, ում որոշմամբ են նշանակվել զինված ուժերի հրամանատարությունը, պաշտպանության նախարարն ու իր տեղակալները, Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նույնը գրեթե նույն սկզբունքով Արցախում։

Նախկինների ցանկությա՞մբ է Դավիթ Տոնոյանը 2018-ին նշանակվել Պնախարար։ Արտակ Դավթյանին, ապա՝ Օնիկ Գասպարյանին, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին, իսկ հետո՝ Ջալալ Հարությունյանին «նախկինների» ճնշմա՞մբ են պաշտոնների նշանակել։

ԱԽ քարտուղարի մասին դեռ չեմ խոսում։

Չեմ ուզում թվարկել Արցախում, Հայաստանում վերջին 3 տարիներին զորամիավորումների և զորամասերի հրամանատարների մեծ թիվ կազմող փոփոխություններին։ Զորամաս կա, որ 2018-2021 թվականների ընթացքում 2-3 զ/մ-ի հրամանատար է փոխվել։

Ասածս ինչ է՝ ձեր նշանակած հրամկազմն է, պաշտպանական ոլորտի ձեր նշանակած պատասխանատուները, ոլորտում ձեր վարվող քաղաքականությունը, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս, ո՞ւմ վրա եք պատասխանատվությունն ու մեղավորությունը փորձում բարդել։

Ես չեմ ասում, որ այս 3 տարվա ընթացքում նշանակված հրամանատարները լավն են, թե վատը, իրենց թվում շատ արժանի սպաների եմ ճանաչում, բայց հարցը հետևյալում է՝ որ տապալումները վերագրում եք պաշտպանական համակարգի պատասխանատուների վրա, սրան նրան ուղարկում պարտությունը նրանց վրա բարդելու համար, չեք հասկանո՞ւմ, որ մարդիկ բութ չեն, հիշողության կորուստ չունեն։

Նշանակողն էլ էիք դուք, հանողն էլ, բա դրա համար ո՞վ է պատասխան տալու։

Եթե լավ հրամանատարներ չէին, հրաման չեն կատարել, չեն կռվել, փախել են... լավ մտածեք, մենք ենք ձեր տեղը մեղավո՞ր, մենք պե՞տք է պատասխան տանք ձեր նշանակումների, ձեր ստեղծած մթնոլորտի կամ չկատարված մարտական խնդրի համար։

Թե չէ մարզից մարզ են գնում, տաղավարից մեկ այլ տաղավար ու փորձում մարդկանց համոզել, որ իրենք աշխատասենյակներում օրուգիշեր անքուն նստած «չար, վատ» հրամանատարները կռիվը պարտվեցին։

Ու բոլորը մեղավոր են բացի իրենցից։

Մեկ է՝ մի օր իշխանությունից հեռանալու եք՝ ինչ ճանապարհով էլ լինի ու վաղ թե ուշ այս ամենի համար պատասխան եք տալու։

Համարենք, որ իշխանությանը հաջողվել է պետության տապալումը «ջարդել» բանակի ու նրա հրամանատարության վրա՝ պայմանականորեն»,-գրել է Աբրահամյանը։