Ադրբեջանը չի ցանկանում կատարել ՄԻԵԴ-ի վճիռները
Դեկտեմբերի 8-9-ը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է անդամ երկրներում մարդու իրավունքների խախտմանը վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ափսոսանք է հայտնվել, որ ադրբեջանական իշխանությունները չեն կատարում ՄԻԵԴ-ի որոշումները: Նախարարների խորհուրդը պահանջել է Ադրբեջանից իրականացնել ընդունված որոշումները: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական contack.az կայքը:
Խորհուրդը ևս մեկ անգամ պահանջել է ազատ արձակել Իլգար Մամեդովին և չփորձել շրջանցել խորհրդի կողմից կայացրած որոշումները:
Իլգար Մամեդովը REAL ընդդիմադիր շարժման ղեկավարն էր, ով 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իսմաիլլի քաղաքում կազմակերպված անկարգությունների համար: Միջազգային տարբեր կազմակերպություններ դիմումներով բազմիցս դիմել են ադրբեջանական կողմին նրան ազատ արձակելու համար: