Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է ասում․ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Պոլ Պոգբայի քննադատությանը
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի խոսքերը իր մասին: Ֆրանսիացին, մասնավորապես, համեմատելով Ժոզեին ու Սուլշերին, ասել է․ «Սուլշերը կարող է խաղացողներին թիմում չընդգրկել, բայց նա նրանց կմարզի և չի անի այնպես, կարծես թե նրանք գոյություն չունեն։ Սա է տարբերությունը»:
Ի պատասխան Պոգբայի հայտարարության՝ Մոուրինյոն նշել է․ «Ես կցանկանայի ասել, որ ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է ասում: Ես բոլորովին անշահախնդիր եմ»։
Ընդգծենք, որ Պոգբան ու Մոուրինյուն միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում» 2016-ից 2018 թվականներին: