Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարումը շարունակելու մասին
ԱՄՆ-ն կշարունակի ռազմական մատակարարումները Ուկրաինային; Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Նա մասնավորապես նշել է․ «Ես չեմ կարող այսօր հայտարարել կամ խոսել նոր համակարգերի (զենքերի) մասին: Մենք տրամադրում ենք տարբեր զինատեսակներ»։ Պենտագոնի խոսնակը նշել է նաև, որ ԱՄՆ-ն կշարունակի զենքեր տրամադրել և աջակցել Ուկրաինային, որպեսզի ուկրաինացիները պաշտպանեն իրենք իրենց։
Ընդգծենք, որ վերջին շաբաթներին ռուս-ուկրաինական հարաբերութունները լարված են։ Մի շարք լրատվականներ նշում են սահմանին զորքերի և զինատեսակների կուտակումների մասին։