Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Նեյմարը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչեւ 2026 թվականը: Այս մասին Twitter-ում հայտարարել է լրագրող Նիկոլո Սկիրան:
Նշվում է, որ փարիզցիները առաջիկայում կհայտարարեն համաձայնագիրը երկարացնելու մասին: Բրազիլացու աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 13 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի ու երեք գոլային փոխանցման հեղինակ:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Նեյմարը մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։