Ֆրանսիայում «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը առաջացրել է թրոմբոզի և մահվան նոր դեպքեր
Կորոնավիրուսային վարակի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը Ֆրանսիայում հանգեցրել է թրոմբոզի դեպքերի։ Պատվաստումներից հետո գրանցվել է թրոմբոզի 9 նոր դեպք և 4 մահվան դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ֆրանսիայում պատվաստումներից հետո գրանցվելէ ընդհանուր առմամբ թրոմբոզի 23 դեպք։ Հաստատվել է ութ մահ: Ֆրանսիայում ընդհանուր առմամբ «AstraZeneca» պատվաստանյութով իրականացվել է մոտ 3000 պատվաստում։
Ավելի վաղ Դանիան դադարեցրել է օգտագործել «AstraZeneca» պատվաստանյութը։