Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Վազող տողեր

Այո մենք «ստիպեցինք», որ վարչապետը հրահրի պատերազմը, հետո «ստիպեցինք», որ վարչապետը կապիտուլյացվի. Արտակ Զաքարյան

Երկու օր առաջ, ինձ է զանգահարում իբրև անկախ (իրականում իշխանություններին աջակցող) լրատվամիջոցներից մեկի լրագրողը, և խնդրում է հարցազրույց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաձայնում եմ.

Լրագրող- պրն Զաքարյան, վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ նախկինները, այսինքն դուք եք կապիտուլյանտը և հողատուն: Ասաց, որ դու՛ք եք հանձնել Արցախը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Ես.- ճիշտ է ասում Նիկոլը, որովհետև նա կյանքում երբեք սուտ չի խոսել և ամեն ինչ ճիշտ է ասել:

Լրագրող- (խիստ զարմացած ու շփոթված) այսինքն, դուք համաձա՞յն եք, որ դուք եք կապիտուլյանտը:

Ես.- այո իհարկե, եթե Նիկոլն է ասել, ուրեմն այլ կերպ չի կարող լինել, մենք ենք կապիտուլյանտը:

Լրագրող- Բայց չէ՞ որ դա այդպես չէ, դուք ինչպե՞ս կարող էիք ստորագրել կապիտուլյացիան, եթե ամբողջ աշխարհը գիտի, որ Փաշինյանն է դա ստորագրել:

Ես.- (կրկին պնդում եմ) Եթե Նիկոլն ասում է, որ մենք ենք կապիտուլյանտը ուրեմն դա այդպես է: Այո մենք «ստիպեցինք», որ վարչապետը հրահրի պատերազմը, հետո «ստիպեցինք», որ վարչապետը կապիտուլյացվի, հետո էլ «ստիպեցինք», որ Արցախի տարածքները հանձնի, հետո «ստիպեցինք», որ Հադրութն ու Շուշին հանձնի, այնուհետև «պնդեցինք», որ Քարվաճառն ու Սոթքը հանձնի, հետո «պարտադրեցինք», որ Լաչինի նեղ միջանցք թողնի ու այդպես նախկինները «հանձնեցին» Արցախը:

Լրագրող- պրն Զաքարյան, ֆանտաստիկայի ժանրից անհավանական բաներ եք ասում, ինչպե՞ս կարող էին նախկինները ստիպել Փաշինյանին, հանձնել Արցախը կամ ստորագրել կապիտուլյացիան: Ո՞նց կարող է ընդդիմությունը ստիպել իշխանությանը տարածքներ հանձնել: (վերջում արդեն ակնհայտ նեղացած տոնայնությամբ) պրն Զաքարյան, կարո՞ղ է ինձ «ձեռք եք առնում»:

Ես.- Հարգելիս, Նիկոլն արդեն շուրջ երեք տարի ձեզ և բոլորին «ձեռք է առնում», իսկ դուք չեք նեղանում, հիմա խնդրում եմ ինձանից ևս մի նեղացեք: Իհարկե կատակ եմ անում:

Հ.Գ.Պարզ էր, որ այդ, այսպես կոչված հարցազրույցը չէր հրապարակվի: Իսկ իմ այս անանուն գրառումը՝ խնդրում եմ ընկալել որպես փոքրիկ հումորային ակնարկ, մեր դժբախտ և դժգույն իրականության վերաբերյալ: