Օկուպացված Մարտակերտում ականի պայթյունից վիրավորվել է հերթական ադրբեջանցինԱռուշ Առուշանյանը ՔՊ-ն դաշինք է ձևավորելու. Փաշինյանը հաստատեց«Kia»-ն բախվել է շատրվաններին, շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ«Հզբոլլահի» թունելների պայթեցման հետևանքով Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով». ՔաղաքագետԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն գործող ռեկտորն էՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 11-ի դրությամբ
Բյուրեղավանի ջրում՝ «շեղում չկա», բայց մեկ տարում՝ կրկնվող թունավորումներ, հակասական նմուշառումներ և 2 քրեական վարույթ
Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. Փաշինյանն անցավ դպրոցի տնօրեններին
Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են ԱրցախՊապիկյանը կրկին զորամասեր ու դիրքեր է գնացելԲյուրեղավանի խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվելՆավթի գները գերազանցել են 105 դոլարը՝ ճնշում գործադրելով Ուոլ Սթրիթի վրաՀրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել
Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում. «Հրապարակ»Որոշ հասցեներում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՌուսաստանի 26 խոշոր օդանավակայանում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին. «Հրապարակ» Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնալու պատճառը ընտրություններն ենԾաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել Փաշինյանին. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ»Սարատովի Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանըՍպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել. «Ժողովուրդ»Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»Ուկրաինան հարվածներ է հասցրել Վոլգոգրադի մարզին. կան վիրավորներԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»
Արխիվ

Դատարանը փորձում է ապահովել Պերմյակովի անվտանգությունը

«Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը չի կայանա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի Գյումրու նստավայրում՝ Պերմյակովի անվտանգությունը ապահովելու համար»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ առաջիկա դատական նիստը կայանալու է դեկտեմբերի 18-ին 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Նկատենք, որ Պերմյակովի նախորդ դատավարության ժամանանակ լուսաբանումն ազատ չի եղել: Մասնավորապես, լրագրողների ձեռքից վերցվել է բջջային հեռախոսները, շարժական համակարգիչները, որի պատճառով հնարավոր չի եղել ապահովել հրատապ լրատվությունը, իսկ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո մուտքը փակվել է: Գագիկ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այս անգամ, դատական նիստի լուսաբանման ժամանակ նման խնդիրներ չեն առաջանա:

«Լուսաբանումը կկազմակերպվի այնպես, որ չեք զգալու, թե ռազմաբազայի տարածքում եք: Առաջին շարքում կլինեն մեր աշխատակիցները, որոնք կապահովեն կարգապահություն, իսկ երկրորդ շարքից սկսած՝լրատվամիջոցները»,-շարունակեց Գագիկ Հովհաննիսյանը:

Դատավարությունն ընթանալու է բացառապես հայերենով: Պերմյակովի համար օրենքով սահմանված կարգով կլինի նաև ռուսերեն թարգմանություն:

Նախատեսվում է դահլիճի դիմաց տեղադրել վրան, որտեղ հնարավորություն կընձեռվի ուղիղ կապով հետեւել դատավարության ընթացքին:

Հարկ է նկատել նաև, որ լուսաբանման համար հավատարմագրումը պարտադիր չէ: Լրագրողները կարող են մտնել ռազմաբազայի տարածք անձնագրով եւ ԶԼՄ վկայականով: Այս մասին խոստացավ վերջնական պարզաբանում տալ երկուշաբթի: Սակայն լրագրողները թերահավատորեն մոտեցան, այն հանգամանքին, որ հնարավոր է առանց հավատարմագրման լուսաբանել դատավարությունը:
Թեև այս մասին Գագիկ Հովհաննիսյանը խոստացավ լրացուցիչ տեղեկատվություն տալ երկուշաբթի: