Մեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Ռուս քաղաքական գործիչը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Միշուստին կոշտ զրույցից
Հիմա Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել, կալանքի թույլտվության հարցը կքննվի 15:30-ին
Մամուլ

Պատժում են անհնազանդներին․ հաջորդն Արման Թաթոյանն է «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը հասավ իր նպատակին. երեկ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ կասեցվեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, եւ ԲԴԽ նախագահի պարտականությունները այսուհետ կկատարի Գագիկ Ջհանգիրյանը։ Այս փոփոխությունը պատահական չէր, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր քրեական գործերի սպառնալիքներով հասնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականին։

Հիշեցնենք, որ նաև Վարդազարյանի կնոջը հրավիրել էին ՀՔԾ մի քրեական գործով, որը հարուցված էր իր հայտարարագրի ուսումնասիրության հիման վրա։ Դրանից բացի, Ռուբեն Վարդազարյանի հետ կապված երկու քրեական գործ կա հարուցված: Եվ ստացվում է՝ իշխանությունները չեն բավարարվել խորհրդարանում նրա դեմ արշավով և անցել են պատժի այլ մեթոդի: Ռուբեն Վարդազարյանի դեմ արշավը վաղուց էր սկսվել. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականի հունիսի 10-ի իր համարում գրել էր, որ իշխանությունները պահանջ են դրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում գրի եւ հեռանա համակարգից:

Պատճառն էլ այն էր, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Գրել էինք, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանից հետո հաջորդը լինելու է հենց Վարդազարյանը։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունների հաջորդ թիրախը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։ Նկատենք, որ թեև Գագիկ Ջհանգիրյանի տարիքը չի համապատասխանում ԲԴԽ անդամ ընտրվելու համար, սակայն օրենքները շրջանցելով՝ նրան ուղարկեցին ԲԴԽ, որպեսզի բոլոր անհնազանդ դատավորներին իր բուռը հավաքի։ Իհարկե, իշխանությունները ԲԴԽ նախագահի պաշտոնը խոստացել են Ջհանգիրյանին։

Այսպիսով, մաքրություն եւ անաչառություն քարոզող իշխանությունները, ում դուր չէին գալիս Ռուբեն Վարդազարյանի անցյալը եւ ընկերական կապերը, ԲԴԽ նախագահ դարձրին մի մարդու, ում՝ զինդատախազ եղած տարիների՝ դաժանություններով ուղղորդված ապօրինությունների մասին բազամաթիվ աղմկահարույց գործեր կան։ Ամենաուշագրավը Մատաղիսի գործն է, երբ Ջհանգիրյանի մեղքով մի խումբ անմեղ երիտասարդներ շուրջ վեց տարի անցկացրին բանտում, այնուհետեւ արդարացվեցին, իսկ Հայաստանը պարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: