Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Վազող տողեր

Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից։ Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։ Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով(պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը) մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ 

Գեներալ –մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Այս դեպքը բացահայտվել և լուրջ հանրային արձագանք էր ստացել պատերազմից հետո։ Այսպես. պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11–ին, Ջալալ Հարությունյանի հրամանով Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, արդյունքում զինվորներն ընկել են շրջափակման մեջ, ինչի արդյունքում, ցավոք, մեծ մասը զոհվել, որոշներն էլ անհետ կորել են։ Ըստ մեղադրանքի՝ Առստամյանն ըստ հրամանի՝ պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։

Պատերազմի ընթացքում այս և նմանօրինակ շատ այլ դեպքերից հետո հետո գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, որը մարտական գործողությունների ժամանակ մեքենայի պայթյունի արդյունքում այրվածքներ էր ստացել, տևական բուժումից հետո պաշտոն ստացավ Երևանում՝ նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Իսկ Կարեն Առստամյանը նոյեմբերի 8–ին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ապա ամիսներ անց՝ նրան մեղադրանք առաջադրվեց։ ❤ Նշենք, որ Առստամյանը, նախքան ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, լուրջ մարտական ուղի է անցել։

Վերջին 15 տարվա ընթացքում Առստամյանը ղեկավարել է ՊԲ մի քանի պաշտպանական շրջաններ, եղել է Բանակի ինժեներական ծառայության պետ։ Առստամյանի հրամանատարությամբ այս տարիների ընթացքում հայկական կողմին հաջողվել է լուրջ հակահարվածներ հասցնել թշնամուն Մարտունու և Մարտակերտի ուղղություններում։ Համաձայն «Հետքի» հրապարակման՝ 2008-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ Երեւանում արտակարգ դրություն էր հայտարարված հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը Մարտակերտի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ ներխուժել էին Առստամյանի գլխավորած զորամասի պաշտպանական դիրքեր ու գրավել դրանցից մեկը: Մի քանի ժամ անց մերոնք թշնամուն հետ էին շպրտել: Եթե հայկական կողմից վիրավորվել էր երկու սպա, ապա ադրբեջանցիները տվել էին 30-ից ավելի վիրավոր ու 11 զոհ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ: Առստամյանի զորամասի վրա թշնամին հարձակումներ է գործել նաև 2010-ի աշնանը, սակայն երկու դեպքում էլ լուրջ հակահարված է ստացել։

Այդ ժամանակահատվածում տեղի ունեցած պաշտպանական մարտերի պատմությունը, որպես օրինակելի նմուշ անգամ փակցվել է մարտական դիրքերի գետնատնակներում: Առստամյանի ղեկավարած ստորաբաժանումները թշնամուն ջախջախել են նաև 2014թ. օգոստոսյան դիվերսիաների ընթացքում։ Այդ ժամանակ Առստամյանը զբաղեցնում էր 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը։ 

Իսկ 2020–ի Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զորքերի հմուտ եւ անխափան ղեկավարումն իրականացնելու, թշնամու մեծաթիվ ուժեր ջախջախելու համար Առստամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանով։ Ընդ որում, գեներալ-մայոր Առստամյանը շքանշանի է ներկայացվել 2020թ. հոկտեմբերի 26–ին՝ Հադրութ ուղարկված զինծառայողների հետ կապված միջադեպից երկու շաբաթ անց։ Նման իրավիճակում հարց է առաջանում, արդյոք բանակի հրամանատարությունը տեղյակ չի եղել գեներալի «անգործության» մասին, թե՞ քաջատեղյակ լինելով այդ պատմությունից, շքանշանով «կաշառել է» զինվորականին՝ հաշվի առնելով, որ անհավասար կռվում փորձառու զինվորականների խիստ կարիք կար։ Արդյոք կհաջողվի Քննչական կոմիտեին ապացուցել Առստամյանին առաջադրված մեղադրանքը, թե քրեական գործը կկարճվի՝ հանցակազմի բացակայության հիմքով, ցույց կտա ժամանակը։