«Յուվենտուսը» պաշտոնական առաջարկ է արել Սերխիո Ագուերոյին
Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն առաջին պաշտոնական առաջարկն է ստացել Եվրոպական թոփ ակումբից։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրը նշում է, որ արգենտինացուն պաշտոնական առաջարկ է արել Թուրինի «Յուվենտուսը»։ Դեռևս մանրամասներ չկան, թե ինչ առաջարկ է արել իտալական ակումբը։
Ընդգծենք, որ ըստ անգլիական սպորտային մամուլի Ագուերոն ցանկանում է հանդես գալ Լիոնել Մեսսիի հետ և նա կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։