Ջանլուիջջի Դոննարուման կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան Դոննարումայի ծառայությունները առաջարկել է «Յուվենտուսի» սպորտային տնօրենին։ Միլանյան թիմն ու Դոննարուման չեն կարողանում նոր պայմանագրի շուրջ հայտարարության գալ։
Ակումբը Դոննարումային պատրաստ է տարեկան վճարել 8 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն Ռայոլան ցանկանում է 12 միլիոն։ Ընդգծենք, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն և «Չելսին»։