Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Սև ծով ռազմանավ չուղարկելու որոշումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ վաղաժամ է խոսել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թուլացման մասին` ԱՄՆ-ի կողմից Սև ծով երկու ռազմանավ չուղարկելու որոշումից հետո։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ավելի վաղ Ria.ru-ին Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը հայտնել էր, որ Վաշինգտոնը Անկարային տեղեկացրել է իր երկու ռազմանավերի` Բոսֆորով Սև ծով անցնելու մասին, որտեղ նրանք տեղակայվելու էին ապրիլի 14-15-ից մինչև մայիսի 4-5-ը:
Արդեն այսօր հայտնի դարձավ, որ թուրքական իշխանություններին ծանուցվել է ամերիկյան նավերի անցումը չեղյալ հայտարարելու մասին: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ավելի ուշ հաստատել է, որ ԱՄՆ-ն բանավոր հայտնել է նավերի չեղարկման մասին։