«Ո՞նց կարող է երկրի ոչ բարով «ղեկավարը» +-ով արտահայտվի մեր տղաների մասին». զոհված զինվորի մայր
Ո՞նց կարա երկրի «ղեկավարը» ոչ բարով +- ով արտահայտվի մեր տղաների մասին։ էն տղաների, որոնց կյանքի գնով ապրում ենք բոլորս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր՝ Աստղ Գալեյանը:
«Չէ, մենք լավ ազգ չենք,մենք նամուս ու թասիբ չունենք։ Այո՛, չունենք։ Մեր նամուսն ու թասիբը կորցրեցինք 3 տարի առաջ՝ ընտրելով մի խաբեբայի (ընտանիքս չի ընտրել նրան)։
Էդ մեզ քիչ ա, քիչ ա, որովհետև չգնահատեցինք այն ինչ ունեինք՝ երկիր, ազգ, հարգանք ու պատիվ։Հ ային ու հայկականը կորցնելու շեմին ենք։ Ու այս ամենը մենք ընդունում ենք ծափերո՞վ։ Ազգ արթնացիր քնից, վաղը ուշ է լինելու»,-գրել է զոհված զինվորի մայրը։