Երազում ենք, որ հարձակվելու հրաման տան. թող Ադրբեջանը չբզբզա
«Սպասում ենք, ես կասեի երազում ենք, որ հարձակվելու հրաման տան, Ադրբեջանը սադրում է, եթե պատերազմ է ուզում կստանա, բայց էլի մարտի դաշտից փախչելու է»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց «Տիգրան Մեծ»ջոկատի հրամանատար, «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանը:
Ըստ նրա՝ սահմանային լարվածությունը այս ժամանակահատվածում սադրում է Էրդողանը, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղի ՝ հպատակ Ադրբեջանի օգնությամբ: Կորյուն Ղումաշյանը վստահ է ` մեր զինվորները հակառակորդին միշտ լիարժեք պատասխան են տալիս, հարկ եղած դեպքում էլ` կրկնակի կորուստներ պատճառում. «Մերոնք գիտակցում են, որ հայրենիքի թիկունքն են պահում, թող Ադրբեջանը չբզբզա »,-շեշտեց նա: