Գերիների ու անհետ կորածների ծնողները պատասխան են պահանջում, սրանց կառավարությունը քննարկում է հունվարին 2 օր հանգստանա՞նք, թե՞ 7. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկրի սահմանները թուրքն է որոշում, սրանց կառավարությունը քննարկում է հունվարին 2 օր հանգստանանք, թե 7:
Գերիների ու անհետ կորածների ծնողները պատասխան են պահանջում, սրանց կառավարությունը քննարկում է հունվարին 2 օր հանգստանա՞նք, թե՞ 7:
Երկրում համատարած թանկացումներ են բոլոր ոլորտներում, սպառողական զամբյուղում կատաստրոֆիկ գնաճ է, սրանց կառավարությունը քննարկում է հունվարին 2 օր հանգստանանք, թե 7:
Էս կարգի անարգանք սեփական ժողովրդի մտավոր ունակությանը չի եղել երբեք:
Որոշում է ձերն է՝ դուք «տաբոռ» եք ընտրելու ձեր համար, թե պետություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։