Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Հասարակություն

5000-ից ավել մեր երեխաներին ուղարկեցիք մսաղաց․ Մադաթյանը՝ իշխանություններին

Այս գրառմանս կից դրված նկարի ներքևի հատվածում, Ադոլֆ Հիտլերը, 1938 թվականին ստանում է իր բաժին ծափահարությունները այն բանի համար, որ հայտնում է Ռեյխստագի պատգամավորներին այն մասին, որ Ավստրիան միավորել է Գերմանիայի հետ, այսինքն իրենց Հայրենիքը ընդլայնելու և հզորացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է հոգեբան ՝ Միհրդատ Մադաթյանը.

«Երբեմն ես ինքս համեմատականներ եմ անցկացրել Փաշինյանի և նրա կարգերի ու Ադոլֆ Հիտլերի ու ֆաշիզմի հետ։ Ես հիմա վստահորեն կարող եմ ասել, որ նույնիսկ փոքրիկ Ադոլֆը չեր կարող այսքան այլասերված լինել...

Եվ այսպես, երեկ, ԱԺ «քայլառաստների» ֆրակցիան, ոտնկայս ծափահարում էր մի մարդու, ով վաճառել է Հայրենիքը... Արցախը հանձնել է թշնամուն... Կոտորել է մի ամբողջ սերունդ... Մի սերունդ էլ դարձրել հաշմանդամ... Խեղել է Հայի հոգեբանությունը... Խլել է Հայից արժանապատվությունն ու հպարտությունը... Տնտեսապես ոչնչացրել է Հայաստանը... Ոչնչացրել է Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ՝ մի բան, որին ՀԱՅ ՄԱՐԴԸ ձգտել է հազարամյակներով...

Ընդհանուր առմամբ ՀՀ բոլոր նախագահները, սկսած իր հոգևոր հայր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, գնահատական տվեցին երեկվա «նոնսենսին»։ Վերջինիս խոսնակը հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» տված գնահատականը. «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՊԱՏՈւՀԱՍԻ ՀՈԳԵԿԱՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԻՆ: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

Այ մասով սակայն ամենադիպուկը արտահայտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը. «Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»։

Հիմա ուղիղ՝ ելույթի մասով իմ դիտարկումներից մեկը։ Բացի նրանից, որ այդ ելույթից իմացանք, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահն է, կարծում եմ պետք է նաև որոշ տրամաբանական հարցերի պատասխաններ ստացվեն։
Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ասում է զուտ ճշմարտությունը և «նախկինները» Արցախի հետ կապված բանակցությունները վաղուց տանուլ էին տվել ու Արցախը հանձնել էին ադրբեջանին։ ԵՆԹԱԴՐԵՆՔ... Ես հասկանում եմ, որ դժվար բան եմ ուզում, բայց ուղղակի եկեք մի պահ հավատանք ՀՀ գերագույն ու պրիմիտիվ ստախոսին։

Այդ դեպքում արդյո՞ք բացատրության կարիք չունեն Փաշինյանի հետևյալ ֆրազները՝ «...մենք բանակցությունները սկսում ենք մեր զրոյական կետից, չշարունակելով նախկինների...», «...ինչ ուզում ենք՝ այն էլ բանակցում ենք...», «Ալիևը կիրթ և կառուցողական մարդ է...»...

Լավ սա էլ թողնենք, տո այ ՎԻԺՎԱԾՔ, եթե նախկինները Արցախը հանձնել էին, ու դու գիտեիր, որ հողերը պիտի տրվեն, ինչու՞ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՈւՆԴ, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, տարար ու մատաղ արեցիր... Ի՞նչ էին արել մեր երեխաները քեզ կամ քո վիժվածք կնոջը... Նրանք էլ հո նախկին չէին։ Ասեմ ավելին, նրանցից շատերը քեզ հավատացել էին ու քո համար փողոց էին փակել, գիշերները կողքիդ էին եղել, ու քեզ լայքեր ապահովել... Իմ նմաններին էլ համացանցում հայհոյում էին, երբ դեռ 2018-ին ասում էինք, որ ստոր հողատու ես... Իսկ դու ի՞նչ արեցիր։ Ըստ քեզ, իմանալով, որ «նախկինները» Արցախը հանձնել են, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈւՂԱՐԿԵՑԻՐ՝ ՄՍԱՂԱՑ։ Այսինքն՝ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ։

Իսկ իրականում, «նախկինները» Արցախն ազատագրել ու պահել են։ Արցախը դու՛ ես հանձնել։ Մեր երեխաներին էլ դու ես սպանել...

#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ - #ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ՝ 5000-ից ավել անմեղ հերոս-հայորդու՝ կանխամտածված սպանելու, հետույքաբնակության սկզբունքով՝ ԱԺ-ում ազգադավ թուրքին հոտնկայս ծափահարելու համար»։