Հայտնվեցինք Հյուսիսային Կորեայում` լիդերը խոսում է, մյուսները ծափահարում. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ)
«Իմ քայլը» ստեղծեցին, և պարզվում է` հայտնվեցինք Հյուսիսային Կորեայում, լիդերը խոսում է, մյուսները ծափահարում են, վերադարձել ենք Բրեժնևյան «երանելի» ժամանակներ»: Այդ մասին ասել է Շիրակի թեմի առաջնորդը։
«Հայաստանում քաղաքական կյանք չկա, այդ ամբողջը իմիտացիա է, եթե լիներ այս վիճակում չէինք հայտնվի: Զավեշտի մեջ ենք, որը կարելի է վերնագրել ողբերգություն»,- նշել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: