Արցախի նախագահը Հայկ Մարությանի հետ քննարկել են Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ընդլայնման հարցը
Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: