Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
Մամուլ

Անցյալի գերեզմանափորն ու ապագայի մոդերատորը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը նման է մարդասպանի, ով զոհի հարազատներին առաջարկում է կառուցել սպանվածի գերեզմանաքարը։ Հենց այդ իմաստն ունի Արցախի ու Հայաստանի ապագայի մասին երեկ արած նրա հայտարարությունը, որին առանց ամոթի ու արժանապատվության զգացումի՝ ծափահարում էին տասնյակ իշխանական պատգամավորներ։

Բայց Նիկոլ Փաշինյանի ցինիզմի ու ամբարտավանության համար ամենաքիչը մեղավոր է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը վեց ամիս առաջ նա մասնակից է եղել գլոբալ մասշտաբի աղետաբեր գործողության, նրա՝ լավագույն դեպքում՝ անկարողության, ըստ այլ կարծիքների՝ դավաճանության հետեւանքով զոհվել են հազարավոր հայորդիներ, վիրավորել են տասնյակհազարավորները, հանձնվել է Արցախի մեծ մասը, վտանգվել են Հայաստանի սահմանները։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող էր լավագույն դեպքում երազել ուղղակի հրաժարականի մասին։ Բայց նա կարողացավ մարսել այդ ամենը, մարսել այնպես ու այնքան, որ այսօր ոչ միայն պատրաստվում է ընտրությունների, այլ իր հիստերիկ ոճի հանգույն մեղավորներ է նշանակում ու դատավճիռներ է արձակում։ Նիկոլ Փաշինյանի այդ ցինիզմի սնողն ընդհանուր առմամբ հայ հասարակությունն է, ավելի առարկայորեն՝ իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ խմբերն ու գործիչներն են, որոնք հանրային ընդվզումն ու ցասումը կարողացան մսխել այնպես, որ Նիկոլ Փաշինյանը մտածեց՝ եթե կարելի է անհետեւանք մարսել կապիտուլյացիան, ինչո՞ւ հանձնել իշխանությունը, առավել եւս՝ կրել պատասխանատվություն։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ, անհատական ու հասցեական մեղավորություն ունի Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետի համար։ Բայց նա պատասխանատվության փոխարեն՝ հիմա հայցում է թույլ տալ իրեն կառուցել սպանվածի ապագան։ Նրան այդ ճանապարհին ոչ միայն որևէ մեկը չի կանգնեցնում, այլ հակառակը՝ նրա շրջապատում գտնվողներն են կանգնում ոտքի ու ծափահարում բրեժնեւյան ոճով։

Դրանք իրենց նշանակությամբ ու ապաբարոյականությամբ սովորական ծափեր չէին։ Այդ ծափերը դեպի Եռաբլուր կայացած պարադի շարքի ծափահարություններ էին։ Դրանք նաեւ հայտնի տորթի ու հրավառության բնույթի ծափահարություններ էին։

Նիկոլ Փաշինյանի գործողություններում կա տրամաբանություն ու հետևողականություն։ Նա բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել, հեղինակազրկել, փչացրել է անցյալը, նախկինի բոլոր ձեռքբերումները և ցանկանում է «ամեն ինչ սկսել իր կետից»։

Այդ առումով Արցախի հանձնումը, որքան էլ ողբերգական հնչի, Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան կորուստ էր, որքան հենց այդ սեփական կետի մեկնարկ։ Արցախը նորանկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումների մարմնավորումն էր, ձեռքբերումներ, որոնցում Նիկոլ Փաշինյանն անգամ հեռավոր մասնակցություն չի ունեցել։

Նա հաջողեց զրոյացնել այդ ձեռքբերումները և հիմա ցանկանում է ապագա կառուցել ավերակների, մի ողջ սերնդի երիտասարդների դիակների վրա։ Բարոյականությանն անհաղորդ մի քանի տասնյակ պատգամավորի աղմկոտ ծափահարությունների ու իրականության ողբերգականությանն անհաղորդ տասնյակ կամ գուցե հարյուրհազարավոր քաղաքացիների անպատեհ լռության ներքո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: