Նախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին

Հեռանում եմ ոստիկանության համակարգից անպայման վերադառնալու նպատակով. Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետ Հովսեփ Գևորգյանը հայտարարություն է տարածել

Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետ Հովսեփ Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, Ոստիկանության պատվարժան սպաներ ու ընկերներ, ծնվել և մեծացել եմ ոստիկանության ծառայողի ընտանիքում և շատ բարձր եմ գնահատում ուսադիր կրողի պատիվն ու արժանապատվությունը, ուստի երջանկահիշատակ հորս մասից հետո որոշեցի շարունակել նրա կիսատ թողած գործը և 2007 թ․-ից ծառայության անցա ՀՀ Ոստիկանությունում։

2014 թ․-ից ղեկավարելով տարբեր անձնագրային ծառայություններ, իսկ վերջին տարիներին ղեկավարելով ՀՀ ամենածանրաբեռնված անձնագրային ծառայություններից մեկը՝ Շենգավիթի անձնագրային բաժանմունքը, իմ անձնակազմի հետ միասին օր ու գիշեր քրտնաջան աշխատելով՝ ջանք ու եռանդ չեմ խնայել ոստիկանության դերը, վարկանիշը հասարակության մեջ ու քաղաքացիների մոտ բարձր պահելու, իրական ռազմավարական փոփոխություններ իրականացնելու, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը ամեն օր բարելավելու ուղղությամբ։

2020թ․-ի ծանր տարում կորոնավիրուսի համաճարակի, Արցախյան պատերազմի և նաև հետպատերազմյան շրջանում, Արցախից Հայաստան եկած մեր հազարավոր հայրենակիցներին այդ ծանր օրերին օգտագործել եմ ամբողջ հնարավորություններս փաստաթղթերի վերականգնման և այլ տարատեսակ հարցերում ի պաշտոնե բարձր աջակցություն ցուցաբերելով՝ ամենօրյա համագործակցության մեջ լինելով Արցախի Ոստիկանության և Շենգավիթ համայնքում գործող՝ Արցախի քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող օպերատիվ շտաբի հետ։

2021թ․-ի հունվարին ՀՀ Ոստիկանության ԱՎՎ ղեկավարի միջնորդությամբ ներկայացվել եմ խրախուսման, և Արցախի Ոստիկանապետի հրամանով պարգևատրվել եմ «Օրենքի պատվար» մեդալով։

Ծառայությանս ընթացքում ամեն ինչ արեցի՝ ներկայացնելով տարատեսակ առաջարկություններ՝ կարճ ժամանակում վերափոխելու անձնագրային ծառայությունների սպասարկման որակը, համակարգի անլուծելի թվացող խնդիրները՝ ներկայացնելով իմ տեսլականը, սակայն մնացի միայնակ և ձեռք բերեցի «ոխերիմ բարեկամներ»։

Լինելով ծայրահեղ սկզբունքային ղեկավար և մարդկային տեսակ, չհաշտվելով ոստիկանությունում նախկինում ամրացած և ներկայումս նույնպես շարունակվող մի շարք բացասական անհերքելի իրողությունների հետ, որոնք հիմնականում վերաբերում են ոստիկանության իրականացրած կադրային քաղաքականությանը և ոչ միայն, իմ դիմումի համաձայն որոշում եմ կայացրել ազատվել Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ Գոնե ինձ և ինձ ճանաչողների համար այս ցավոտ որոշման իրական և ծավալուն պատճառների մասին կարծում եմ ապագայում առիթ կլինի անդրադառնալու։ Ես այս պահին հեռանում եմ ոստիկանության համակարգից անպայման վերադառնալու նպատակով, ոստիկանության համակարգի բարեփոխումները այլընտրանք չունեն և ես դրան սրբորեն եմ վերաբերվում։ Ես ոչինչ չեմ խնայելու ապացուցելու համար, որ դա հնարավոր է։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել, այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ԱԺ պատգամավորներին, որոնք վերջին ամիսների ընթացքում լսել և կիսել են իմ մտահգությունները ոստիկանության մասին և փորձել են օգտակար լինել։

Չար ուժերին խնդրում եմ այս որոշմանս մեջ քաղաքական ինտրիգներ չփնտրել, սոցիալական կայքերում ինձ անիմաստ ման չգալ, ես երբեք չեմ եղել, և մինչև մահս չեմ լինելու գրանցված ոչ մի սոցիալական կայքում։ Ինձ ճանաչողները լավ գիտեն իմ սկզբունքային և չկոտրվող տեսակը, ես խոսքի և գործի մարդ եմ։

Ծառայում եմ բացառապես Հայաստանի Հանրապետությանը և Հայոց պետականությանը։

Աստված պահապան մեր ազգին՝ հազար փառք մեր զոհված տղերքին»։