Գալուստ Սահակյանը չարթերային չվերթ չի վարձակալել
«Հրապարակ» թերթը գրել էր, որ ԱԺ նախագահը հատուկ չարթերային չվերթ է պատվիրել իր աշխատանքային այցի համար, ինչն առաջացրել է աշխատակազմի և պատգամավորների զայրույթը:
Ավելի ուշ հայտնի պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 11-ին մեկօրյա այցով կմեկնի Աշգաբադ՝ «Չեզոքության քաղաքականություն. միջազգային համագործակցություն հանուն խաղաղության անվտանգության եւ զարգացման» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
newspress.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց. «ԱԺ-ն որևէ չարթերային չվերթ չի վարձակալել: Այցը նախատեսված է պետական արարողակարգի շրջանակներում, Աժ նախագահը կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում, սա ԱԺ բյուջեի հետ ոչ մի առնչություն չունի»: