Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
Մամուլ

Գնաճ, եկամուտների կրճատում, դրամի արժեզրկում, իսկ ներդրումների ներգրավման մասին՝ միայն խոսքեր. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Երկրում տնտեսական անկման մասին խոսում են մասնագետներն ու թվերը՝ գնաճ, եկամուտների կրճատում, դրամի արժեզրկում, փախչում է կապիտալը, իսկ ներդրումների մասին միայն լսում ենք։ Ելույթներ՝ ներդրումների ներգրավման մասին, պարզապես խոսքեր, ուրիշ ոչինչ:

Իշխանական շրջանակներից պարբերաբար հավաստիացումներ են հնչում, որ կան խոշոր ներդրողներ, սակայն նրանց անունները կամ չեն հնչում, կամ սահմանափակվում են մեկ օրինակով՝ «Գոդոն վաղը հաստատ կգա»։

Նկատենք՝ դեռ ամիսներ առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել էինք, թե քանի՞ ներդրումային առաջարկ կա այս պահին, և խնդրել էինք տրամադրել առաջին հինգ խոշոր ներդրողների (ներդրումային ընկերությունների) անունները, սակայն ցայսօր չենք ստացել պատասխան։

Իշխանություններն օտարերկրյա ներդրումներին աջակցելու նպատակով 2019 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստեղծեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն։ Ավելին՝ այս ֆոնդի ստեղծումից մեկ ամիս անց Գործադիրն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի:

Ըստ հիմնավորման՝ ընկերության նպատակն էր՝ լինել ՀՀ ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով:

Իսկ օրերս տեղեկացանք, որ կառավարության որոշմամբ՝ նույն այդ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (այսուհետ՝ ԱՆԻՖ) բաժնետոմսերի 100%-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Ըստ ՀՀ կառավարության՝ հաշվի առնելով ԱՆԻՖ-ի բազմավեկտոր գործունեությունը և կատարվող աշխատանքների բնույթը՝ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքներն ուղղակիորեն փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Թե ի՞նչ գործունեություն է ծավալել այս ֆոնդը և ցայսօր ինչպե՞ս է աջակցել ներդրումներին՝ 168.am-ը փորձեց տեղեկանալ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանից․ ԱՆԻՖ-ի պաշտոնական էջում նշված հասցեով մարտի 26-ին գրավոր հարցադրումներ հղեցինք նրան՝ մասնավորապես հետաքրքրվելով․

1. Ֆոնդի կողմից կոնկրետ ի՞նչ ծրագրերի է ուղղվել Կառավարության տրամադրած 240 միլիոն դրամը: Բացի հիշյալ 240 մլն դրամը, Կառավարության կողմից ֆոնդին ֆինանսական այլ տրամադրումներ եղե՞լ են:

2. 2019 թվականից ցայսօր ի՞նչ ներդրումներ են եղել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի միջնորդությամբ:

3. Քանի՞ աշխատակից ունի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն:

4. Քանի որ պարբերաբար նշվում էր, որ թիմի խնդիրը 10 միլիոն դոլարը գերազանցող օտարերկրյա ներդրումներին աջակցելն է, ցայսօր քանի՞ 10 միլիոն դոլարը գերազանցող օտարերկրյա ներդրման եք աջակցել:

Քանի որ հարցադրումների պատասխանն այդպես էլ չստացանք, փորձեցինք կապ հաստատել կայքէջում նշված հեռախոսահամարով․ ի պատասխան՝ մեզ տեղեկացրեցին, որ նշված հասցեով նամակ չեն ստացել, չզլացանք և կրկին ուղարկեցինք, սակայն հեռախոսահամարը, որով պետք էր ճշտեինք՝ նամակի ճակատագրի մասին, այլևս չպատասխանեց․ համարը մինչ օրս անհասանելի է մնում աշխատանքային ամենատարբեր ժամերին։

Նկատենք՝ խոսքը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի պաշտոնական էջում նշված միակ պաշտոնական հեռախոսահամարի մասին է։

Արդյո՞ք պետական հետաքրքրությունների ֆոնդին չի հետաքրքրում «հետադարձ կապն» ապահովելու տարրական նորմը, և ինչպե՞ս պետք է, օրինակ, ներդրողը կապ հաստատի ներդրումները խթանող այս ընկերության հետ. հարցը մնում է բաց։

Ի դեպ, օրերս նաև շրջանառվեց տեղեկություն, որ «Աբու Դաբիի ապագա էներգետիկայի կազմակերպությունը»՝ «Մասդարը», որն ամիսներ առաջ այս ֆոնդի հետ ստորագրել էր համաձայնագիր՝ արևային ֆոտովոլտային (200մՎ), հողմային (200մՎ) և լողացող արևային էներգիայի ոլորտներում (100մՎ) արդյունավետ համագործակցության նպատակով, Ադրբեջանի հետ արդեն մեկ քայլ առաջ է արել և հայտարարել Ադրբեջանում օգտակար մասշտաբի արևային ֆոտովոլտային (ՊՎ) նախագծի մշակման շուրջ 200 մլն դոլար արժողությամբ համաձայնագրերի ստորագրման մասին:

«Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որը հուշագիր է կնքել «Մասդարի» հետ, ադրբեջանական կողմն իրականացնում է շատ ավելի կիրառական բնույթի քաղաքականություն այս ոլորտում․ համագործակցությունը «Մասդարի» և Ադրբեջանի միջև շատ ավելի շոշափելի է և չի սահմանափակվում սոսկ հուշագրով, այլ ունի շատ ավելի խորքային-պայմանագրային բազա։ Եթե Ադրբեջանում Մասդարի կողմից արդեն իսկ որոշակի աշխատանքներ սկսվել են, ապա Հայաստանում այս համագործակցությունը դեռևս գտնվում է կոնսուլտացիաների մակարդակում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Իսկ թե ի՞նչ փուլում է խոշոր ներդրողների ներգրավումը և կոնկրետ ո՞ր ներդրումային հոսքեր ավելացնելուն է նպաստել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (որն ունի բարձր աշխատավարձերով վարձատրվող աշխատակազմ և, ինչպես նշեցինք՝ դրա ստեղծումից 1 ամիս անց կառավարությունն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի), հուսանք, որ շուտով հանրային լայն շրջանակները ևս կտեղեկացվեն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։