Հայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց
Միջազգային

ՄԱԿ-ում նշվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան հանդիպում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Գլխավոր Ասամբլեայի նախագահի և Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

Միջոցառումը, որին ներկա էին ՄԱԿ անդամ-պետությունների, դիտորդ կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի ԳԱ նախագահ Մոգենս Լիկեթոֆտը, Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը և ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, որպես հիմնական բանախոս հանդես եկավ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: Քննարկման բանախոսներն էին Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահ Դեվիթ Թոլբերտը, Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խթանման և հանցանքի չկրկնման հարցերով հատուկ զեկուցող Պաբլո դե Գրեֆը, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ Էլիզա ֆոն Հոյդեն-Ֆորժին: Ելույթներով հանդես եկան նաև տարածաշրջանային խմբերում նախագահող անդամ-երկրների մշտական ներկայացուցիչները:

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում նշեց, որ ԳԱ 69/323 բանաձևով հռչակված միջազգային օրը կոչ է անում հավաքական պատասխանատվություն դրսևորել ցեղասպանության ոճրագործության զոհերի առջև: Նա վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` աջակցելու 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նշանակության ամրապնդմանն ու կանխարգելման համակարգի համար կուռ հիմքեր կառուցելուն ուղղված միջազգային ջանքերին: Այս կապակցությամբ դեսպանի կողմից հիշատակվեց 2015թ. Հայաստանի կողմից նախաձեռնված և կոնսենսուսով ընդունված ԳԱ և ՄԻԽ համապատասխան բանաձևերը` երախտագիտություն հայտնելով բոլոր գործընկերներին ցուցաբերված աջակցության համար: ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ նաև 2015թ. ապրիլին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումին:

Անդրադառնալով ԳԱ նախագահի և ԳՔ տեղակալի` ավելի վաղ հնչեցված խոսքերին, թե ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցով միջազգային հանրությունը վերահաստատում է այդ սարսափելի ոճրագործությունը կանխելու իր հանձնառությունը, դեսպան Մնացականյանն ընդգծեց, որ միջազգային օրը հնարավորություն է տալիս հարգանքի տուրք մատուցել անցյալում մարդկության կողմից ցուցաբերված անգործության զոհերի արժանապատվության հիշատակին: ՀՀ դեսպանը հավելեց, որ օրվա խորհուրդը նշանավորվում է ոչ միայն միջազգային իրավունքի տեսակետից կարևորագույն փաստաթղթի ընդունման պատմական իրադարձությամբ, այլ նաև հանցագործությանը մարտահրավեր նետելու և ի վերջո այն կասեցնելու քաղաքական, իրավական ու բարոյական համընդհանուր պատասխանատվության պատգամով` որպես «բարոյական և քաղաքական հրամայական»:

«Նրանք, ովքեր դասեր չեն քաղում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն», – հիշեցրեց Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով ցեղասպանական միտումները արմատախիլ անելու համար անցյալի ոճրագործությունների խորքային պատճառներն ուսումնասիրելու կարևորությունը: Ըստ դեսպանի` «խտրականության յուրաքանչյուր դրսևորում, իրավունքի ամեն մի խախտում վտանգի տակ է դնում խոցելի խմբերին, իսկ բացառողական գաղափարախոսությունը, անպատժելիության մթնոլորտը, ցեղասպանության ժխտումն ու ատելություն սերմանող քարոզչությունը, ինչպես նաև բռնության հրահրումը վաղ նախազգուշացման հենց այն նշաններն են, որոնք կանխարգելման անհապաղ գործողություններ են պահանջում»:

Օրվա բանախոսներն անդրադարձան ցեղասպանության պատճառներին ու հետևանքներին, ցեղասպանական դրսևորումների վերլուծությանն ու երկարաժամկետ կանխարգելման հետ դրանց առնչությանը, ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության կարևորությանը, զոհերի իրավունքի պաշտպանության միջոցներին ու փոխհատուցմանը, չկրկնվելու երաշխիքներին ու հաշվետվողականությանը, ցեղասպանության և մարդու իրավունքների կոպտագույն այլ խախտումների փոխկապակցվածությանը, ոճրագործության կանխարգելմանն ու պատժին: