Ստեփանակերտում չպայթած ռումբ է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործներ փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում և Վ. Վաղարշյան թաղամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ:
Սակրավորները քիչ հետո տեղում այն կվնասազերծեն:
Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոսներ՝ -911,101,112: 047 940911