«ՊՍԺ»-ն հետաքրքրված է Մոհամմեդ Սալլահի ծառայություններով
«ՊՍԺ»-ն հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալլահի ծառայություններով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ նախորդ ամիս Սալլահի գործակալի և փարիզյան ակումբի ներկայացուցիչների միջև եղել է առաջին կապը։ Սալլահի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։
Հիշեցնենք, որ եգիպտացու պայմանագիրը սպառվում է 2023 թվականին։