«Չելսին» դիտարկում է ամռանը Էրլինգ Հոլանդին գնելու տարբերակը
Լոնդոնի «Չելսին» կարող է մտնել Էրլինգ Հոլանդին գնելու մրցապայքարի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Լոնդոնյան թիմի մարզիչ Տոմաս Տուխելը դժգոհ է իր հարձակվողներից, որոնք շատ քիչ գոլեր են հեղինակում։ Նշվում է, որ առաջիկա 2 ամիսներին թիմի ղեկավարությունը կհետևի իր հարձակվողների ցուցանիշներին և եթե գրանցվի նույն պատկերը, ապա թիմը ամռանը կփորձի գնել Հոլանդին։
Ընդգծենք, որ Հոլանդի տրանսվերի համար «Չելսին» պետ է պայքարի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ։