«Յուվենտուսը» ամռանը կփորձի վաճառել Պաոլո Դիբալային
Թուրինի «Յուվենտուսը» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆուտբոլիստ Պաոլո Դիբալային, ում պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ակումբը մտադիր է այս ամռանը վաճառել Դիբալային, որպեզի լուծի մի շարք ֆինանսական խնդիրներ։
Ընդգծենք, որ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայի և Անգլիայի առաջնության մի շարք ակումբներ։