Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրյա այցով կայցելի Բաքու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի օրը` ապրիլի 13-ին, կայցելի Ադրբեջան՝ հանդիպելու իր գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» հղում անելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Ապրիլի 13-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան: Երկօրյա այցի ժամանակ պլանավորվում է բանակցությունների հարուստ օրակարգ: Մասնավորապես, Բելառուսի պետության ղեկավարը Իլհամ Ալիևի հետ երկու հանդիպում կանցկացնեն», -ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բելառուսի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումը տեղի կունենա Բաքվում ՝ Լուկաշենկոյի ժամանումից անմիջապես հետո ոչ ֆորմալ մթնոլորտում: