Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Հասարակություն

ՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը լիովին ձախողված է. 7 ուժերի հայտարարությունը

Ինչպես 33 տարի առաջ շատերն էին անիմաստ վանկարկում «Ղարաբաղ»-«Լենին-պարտիա-Գորբաչով» ու ոչինչ չէին հասկանում ազգային կարևորագույն խնդիրներից՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ Ու ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԻՑ, այդպես էլ այսօր շատերն են բարբաջում ժողովրդավարությունից առանց հասկանալու, որ դա ինքնորոշման հոմանիշն է և նշանակում է, որ ազգին վերաբերող խնդիրների վերաբերյալ առաջնահերթ կարևորություն ունի քաղաքացիների իշխանության՝ երկրի, տերը լինելու դրույթի առարկայական ամրագրումը։ Որպես կանոն դա արվում է ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ։ Այս մասին ասվում է 7 քաղաքական ուժերի տարածած հայտարարությունում: 

Հայտարարությունում նաև նշվում է. «Երկու ամիս առաջ՝ փետրվարի 9-ին, ՀՀ 7 կուսակցություններ հանրագիր և նրան կից սահմանադրության նախագիծ փոխանցեցին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին (ՍԲՄՅ) և Արդարադատության նախարարին։ Պետական կառույցների սահմանադրորեն ամրագրված պարտականությունն է ողջամիտ ժամանակամիջոցում պատասխանել հանրագրերին։ Օրենքն այդ նպատակի համար հատկացնում է մեկ ամիս և բացառիկ դեպքերում առավելագույնը 2 ամիս։

Արդեն ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները խախտել են ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ (ՀՀ Սահմանադրություն, Հոդուած 53) և ՀՀ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ (Հոդ․10) պահանջը, ինչը նշանակում է՝ չեն կատարել իրենց պարտականություններն ու արհամարհական վերաբերմունք են դրսեւորել ՀՀ հայտնի 7 քաղաքական ուժերի, ինչպես նաեւ նրանց հետեւորդների նկատմամբ։ Սա ոչ միայն կամայականության ու պարտականությունների նկատմամբ քամահրական դրսևորում է, այլեւ անգործության ձեւով արտայայտված ՕՐԻՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ։

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը (12 Փետրվարի 2020, 181 – Ա) ԼԻՈՎԻՆ ՁԱԽՈՂՎԱԾ Է, ինչպես ձախողված են մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ նախաձեռնություններ: Մենք ազդարարում ենք, որ ՀՀ կառավարությունը սահմանադրորեն իրեն վերապահված պարտականությունները չկատարելու իր կեցվածքով ինքն իրեն դնում է հրաժարական տվածի կարգավիճակում։

Համոզված ենք որ ՀՀ բոլոր քաղաքական եւ հանրային կառույցները, ՀՀ քաղաքացիները մեր ներկայացրած Սահմանադրության նախագծի բովանդակության նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքից անկախ համամիտ են մեզ հետ եւ կաջակցեն այս հիվանդագին երեւույթը Հայաստանում արմատախիլ անելու մեր ջանքերին։

ՊԱՐՈւՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ«Ազգային ինքնորոշում» միավորում

ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ /Եվրոպական կուսակցություն

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն