«AstraZeneca»-ով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները․ նախարար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ցուցումներում որոշակի փոփոխություններ են կատարվել։
Նախարարի խոսքով՝ լրացուցիչ ապահովության և անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում։
«Մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացություններն ու որոշում կայացրել, որ «AstraZeneca»-ով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները, իսկ «Sputnik V»-ով կպատվաստվեն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները և մինչև 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները»,-հայտարարեց նախարար Ավանեսյանը։