«Միլանը» չի կարողանում համաձայնության հասնել Դոննարումայի հետ նոր պայմանագրի հարցում
Իտալական «Միլանը» դեռևս չի կարողանում համաձայնության հասնել թիմի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումայի հետ՝ նոր պայմանագրի հարցում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Դոննարումայի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի համար ցանկանում է բարձր աշխատավարձ, իսկ ակումբը մտադիր չէ այդքան շատ աշխատավարձ տրամադրել դարպասապահին։
Նշվում է, որ ակումբն իր հերթին ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել դարպասապահի հետ մինչև մրցաշրջանի ավարտը։ Հավելենք, որ Դոննարումայի ծառայություններով հետաքրքրված է «ՊՍԺ»-ն։