Հնդկաստանը «COVID-19» գրանցված դեպքերով աշխարհում դարձավ 2-րդը
Հնդկաստանը կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Այս մասին հայտնում է Times of India-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի Առողջապահության նախարարության տվյալները:
Նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակների ռեկորդային 168.912 նոր դեպք, 904 մարդ մահացել է:
Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուս հայտնաբերվել է 13 527 717 մարդու մոտ:
Մինչ այս պահը Բրազիլիան (13,45 միլիոն դեպք) «COVID-19» դեպքերի թվով երկրորդն էր աշխարհում: Առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Միացյալ Նահանգները ՝ 31 միլիոն դեպքով: