Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Վազող տողեր

Եղանակը բացվում է, մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ նոր բնագծերում. գեներալ-մայոր․ «Փաստինֆո»

Պատերազմին պատրաստ էինք այնքան, որքանով կարողացել ենք գնահատել հակառակորդի ուժերն ու հնարավորությունները։ Պատերազմն ունի իր անակնկալները, առաջացել են դժվարություններ, որոշակի առումով խաթարվել է թիկունքային ապահովումը, սակայն կարողացանք արագ կողմնորոշվել ու ճիշտ որոշումներ ընդունել։ Թիկունքային ապահովման որևէ լուրջ խնդիրներ չենք ունեցել: Պատերազմից մանրամասներ են ներկայացրել ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյանը և թիկունքի վարչության շտաբի պետ, գնդապետ Արթուր Ալոյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։ 

Պաշտոնյաները տեղեկացրել են, որ պատերազմի ընթացքում պարենավորման գործընթացն ընթացել է ըստ պլանավորածի։ Պարենի պակաս ԶՈւ-երում չեն եղել, պատերազմի կեսից նույնիսկ հրաժարվել են օգնությունից՝ բացառությամբ քաղցրավենիքի, սուրճի, ծխախոտի։

«Խնդիրը այն էր, թե ինչպես հակառակորդի կրակի ներքո սնունդը հասցնենք առաջնագիծ զորքերին։ Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է, բայց դա փորձել ենք վերականգնել, մատակարարումը իրականացրել ենք գիշերային ժամերին, հարաբերական դադարի ընթացքում։ Եղել են ժամեր, գուցե օր, որ որոշակի հատվածներում անհնար է եղել սննդի առաքումը, բայց պատերազմն իր գործն անում է»,- հայտնել է Ռոմիկ Մարգարյանը։

Անդրադառնալով հայրենակիցների կողմից ուղարկվող օգնություններին, գեներալ-մայորը վստահեցրեց, որ բանակի միջոցով տրամադրված ողջ օգնությունը տեղ է հասել և ծառայել իր նպատակին։ Առաջնագծում շատ դեպքերում եղել են 5-10 օրվա սնունդ, շատ հազվագյուտ դեպքեր են եղել, որ դրանք կտրվել են։

2019 թվականից ներդրված սննդի ապահովման նոր համակարգը, որը տրամադրում էին քաղաքացիական կազմակերպությունները, խնդրահարույց էր։ Պատերազմի ժամանակ հանձնարարել են ապահովումը կազմակերպել պատրաստի պահածոյացված սննդի տեսականի և օշարակներ մատակարարել, որով կարողացել են լուծել դաշտային պայմաններում ճաշ եփելու անհրաժեշտությունը։

«Խնդիր էր նաև առաջնագիծ ԶՈՒ տեխնիկայով սննդի առաքումը, ուստի մեծ տարողությամբ մեքենաները փոխարինվել են փոքրերով, երբեմն կատարել դա ոտքով»։

ԶՈՒ թիկունքի վարչությունը ևս մարդկային կորուստներ է կրել. «Զոհվել է թիկունքային 19 զինծառայող, որից 9-ը սպա, վիրավորվել է 18 զինծառայող, որից 9-ը՝ սպա»։ 

Հետպատերազմական ընթացքում վերականգնվում են վնասները և կորուստները։ ԶՈՒ-երը թիկունքային ապահովման խնդիրներ չունեն, իրականացվում են ձեռքբերումներ՝ պահուստները վերականգնելու նպատակով, խնդիրները զուտ կենցաղային են։ 

«Նոր բնագծեր՝ մի քանի հարյուր կիլոմետր, որտեղ կենցաղային որևէ պայմաններ չկար՝ ուղղակի սար, ոչ մի ինժեներական աշխատանքներ արված չեն եղել, ձմեռվա ընթացքում դա գրեթե անհնար էր իրականացնել, փորձեցինք այլ միջոցներով ապահովել զորքերի առաջնագծում ծառայությունը, դրանք մեր տնօրինության տակ եղած մեքենաներն են, որոնք ունեն թափքեր՝ բնակավորման համար հարմարեցված և վրաններ։ Հիմա եղանակը բացվում է, հնարավորություններ կա և մենք մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ»,- ասաց Մարգարյանը։