Հասարակությանը հոգեբանորեն վերածում են զոհերի խմբի․ հոգեբան (տեսանյութ)
Թուրքերի հետ սիրախաղերը, թշնամուն սիրելը, նրա վրա հույս դնել՝ տնտեսական զարգացման համար, դրանք անհեթեության ժանրից են։ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
«Դրա հիմքում տեսնում եմ շատ մտածված մոտեցումներ։ Իմ գնահատմամբ այսօր պատերազմում տարած այդ սոսկալի կորուստներից հետո մեկ այլ ուղղությամբ է տարվում ամբողջ գործընթացը՝ հասրակությանը հոգեբանորեն վերածել զոհերի խմբի»,-ասաց հոգեբանը։
Նրա խոսքով ազգային ծրագրի ստեղծման անհրաժեշտություն կա, որի միջոցով հնարավոր կլինի երկրին հանել ստեղծված վիճակից։
Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։