Թուրք վարձկանները Արցախի կռիվներին մասնակցելու համար աշխատավարձ չեն ստացել (Տեսանյութ)
Արաբալեզու սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որում Անկարայի և Բաքվի կողմից վարձակալված Սիրիայից ժամանած գրոհայինները բողոքում են Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար աշխատավարձը չստանալու համար պատճառով:
Ըստ Wargonzo-ի արաբական մասնաճյուղի` զինյալներից մեկն ասել է, որ իրենց հրամանատարները չեն վճարել ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների և զոհվածների ընտանիքներին:
«Մենք կռվել ենք Ղարաբաղում` թուրքական պետության և նրանց ժողովրդի հետ միասին: Մենք ունենք զոհեր ու վիարվորներ: Սուլթան Սուլեյման Շախի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների նկատմամբ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Այդպես չպետք է լինի»,- տեսանյութում ասում է Ադրբեջանի կողմից Լ Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներից մեկը:
Ըստ Wargonzo-ի արաբական մասնաճյուղի` տեսանյութը, ամենայն հավանականությամբ, նկարահանվել է Սիրիայի հյուսիսում:
Հստակ ամսաթիվը չի նշվել: