Ֆիլիպիններում գրանցվել է 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցավ Ֆիլիպինների Մինդանաո կղզու մոտակայքում։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է առավոտյան։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարանգանի բնակավայրից 168 կիլոմետր հարավ-արեւմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 311 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Նոր մանրամասների դեպքում կտրի լրացուցիչ տեղեկություն։