Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Հասարակություն

«Կներես Պարգև, դառն եմ». մեդալների «բաժանման միջոցառումը»

Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Մարգարյանը գրում է.

«Կներես, Պարգև՛, դառն եմ։

Հունվարին քեզ հետմահու պարգևատրել են, էսօր վերջապես «բաժանեցին» մեդալները։
Արիություն չի լոկ, հսկա պարգև է մեզ բոլորիս քո կողմից, բայց չեմ ընդունում, ջանա․․․
ոչ էս ձևով ու հանգամանքներում․․․
ոչ մեր կողմից հյուսված էս զավեշտում․․․ չէ, ու վերջ!

***
- Այո,
- Նաիրա, վայենկոմատիցա, վաղը 11-ին կլինեք մասիվի թաղապետարան Պարգևի հետմահու մեդալը ստանալու։
- Կներեք, մի հատ էլ կասե՞ք։

Շատ անհամբեր կոպիտ տոնով․

- 11-ին մասիվի թաղապետարանի դահլիճ։

Դրեցին․․․ հետ եմ զանգում, որ հասկանամ, ինչ փաստաթուղթ պետք է հետս տանեմ, ոչ ոք չի պատասխանում։ Հաջորդ օրը զանգիս պատասխանում են․․

- ընգերուհի ջան, չգիտենք, մեզ տվել են էդ մեդալները ասել են «բաժանեք» (наша хата с краю@Վայ-էն․․․կոմ․․ատ ԿԱՄ վայ․․․էն․․․քո․․мат)...

Մտածում եմ «լավ, ինչո՞ւ հնարավոր չէր շաբաթվա սկզբին զանգել ասել․․․ ուրբաթ օրը․․․ և այլն․․․ գոնե պլանավորեիր գործերդ, բայց չէ, դու պլանավորելու իրավունք չունես, քեզ լավություն են անում․․․ հետմահու մեդալ են «բաժանում»։ Ու չգիտես էլ, էդ մեդալը վերցնելն է ճիշտ, թե ․․․

Իսկ ինչո՞ւ են անունով անվանում, ծանո՞թ էին։ Ինչո՞ւ չի նշում առնվազն զինծառայող Տերոյանի․․․ էլ չեմ ասում հերոս Տերոյանի, կամ կոչումը․․․ երևի մի բուռ ազգ ենք, բոլորս քույր-եղբայր։
Լավ․․․

Գնում ենք մասիվի թաղապետարան։

«Համեցե՛ք, նստե՛ք դահլիճում»։

Դահլիճի փոշոտ կարմիր աթոռների վրա․․․ սև հագուստով, սև սրտերով, սև օրեր տեսած ու էլ երբեք չսպիտակող․․․ մայրեր, հայրեր, կանայք, եղբայրներ․․․զավակներ․․․ իսկ իրականում իրենց ստվերներ․․․

Չեմ ուզում նկարագրել որքան խղճուկ էր միջոցառումը․․․ այսինքն միջոցառում էլ չէր․ հերթով հրամանների ընթերցում, անունների բարձրաձայնում և թաղապետի կողմից մեդալի փոխանցում։ Չգիտեմ էլ, արդյոք ռազմական պաշտոնյայից չպիտի՞ շնորհվի․․․ անունը կարդալիս, ոչ ոք չպիտի՞ հարգ տա, ոչինչ չգիտեմ․․․ Միայն շատ պարտաճանաչ մի կին հեռախոսով որսում էր հանձնման պահը՝ երևի հաշվետվություն պատրաստելու համար։

Գիտեմ, որ ոտնկայս հարգանքի տուրք չի մատուցվել, հիմն չի հնչել, ոչինչ չի խոսվել, եթե չհաշվենք ծնողներից մեկին․

- ինչու մեր տղաները սրա՞ն էին արժանի։ Այս պետությունը մի լրագրող էլ չունե՞ր, որ այսօր ներկա լիներ։

Զայրացած դուրս եկավ, դուռը շրխկացրեց։

Հետևել օրինակի՞ն, ցույց տալ, որ համամիտ ես, թե մնալ ու ներկա լինել մնացած տղաների հիշատակմանը․․․ Յուրաքանչյուր տղայի անունը լսելիս փորձում ես պատկերացնել իրեն, մտովի ներողություն ես խնդրում․․․ ցավոք, ոչ թե շնորհակալությունն է առաջինը մտքիդ, այլ ներողությունը․․․

Մնացածը լուռ ու խոնարհ լալիս էին․․․ խոսել էլ չէին ուզում, երբեմն լուռ ձեռք էին մեկնում մոտ նստած հեկեկող բախտակիցներին մխիթարելու․․․ Դահլիճը ոչ թե տխուր հպարտությամբ էր լցված, այլ դառը թշվառությամբ, մենակությամբ, լքվածությամբ․․․

Այս միջոցառումը շատ վառ արտահայտում է մեր այսօրվա իրականությունը․ հերոսների հպարտ հարազատների փոխարեն, թշվառ ու այս միջոցառումից էլ ավելի թշվառացած․․․սև հագուստով, սև սրտերով, սև օրեր տեսած ու էլ երբեք չսպիտակող․․․ մայրերը, հայրերը, կանայք, եղբայրները․․․զավակները․․․ իսկ իրականում իրենց ստվերները․․․ լուռ դուրս եկան սրահից․․․

Հ․Գ․ այս միջոցառումից մի միտք էլ ավելի ամրացավ սրտումս (այո հենց սրտումս), որ ժամանակը չէ ամեն մեկս իր կյանքով ապրելու, պիտի ամեն գնով փոխենք 30 տարվա զավեշտը, շատ բաներ շատ դժվար է փոխել, բայց ամենակարևորը, որ ամեն մեկը հասկանա, որ էս տղաների զոհերը պիտի իզուր չլինեն։

Պիտի ապացուցենք նրանց, որ իրենց զոհողությունը մեզ որպես ազգ արթնացրեց․․․ եթե դա էլ չանենք, հույս չկա, թե կներվենք․․․ ու, հավատացեք, որ այդպես չներված, աշխարհի ոչ մի ծայրում ու ոչ մի պայմաններում հանգիստ ու երջանիկ չենք լինի․․․

ու էս առումով ես հայտարարում եմ ոչ տոլերանտություն ամենափոքր արարքից մինչև լուրջ անպատասխանատվություն։ Այո, կոպտելու եմ պատուհանից աղբ թափողներին, հերթ չպահողներին, աշխատանքի ժամին սուրճ խմող չինովնիկներին, ջրի վթարի դեպքում օրերով մասնագետ չգտնող համատիրության աշխատողներին, անորակ լիֆտեր անորակ սպասարկողներին, փոշոտ թաղապետարանի դահլիճում արագ-արագ մեդալների «բաժանման միջոցառումը» կազմակերպողներին ու էլի լիքը մարդկանց․․․ ներվերս պնդացրած հետամուտ եմ լինելու եթե ոչ մինչև դրանց խղճի արթնացում, ապա գոնե աշխատանքից ազատում․․․․ ու այս ամենը ձեռքի հետ, իսկ հիմնական գործը մեծ պիտի լինի ու արագ․․․

փոքրիկ սպռավոչկա՝ մեդալ չեն բաժանում․․․ պարգևատրում են։
Կներեք, երկար էր․․․»։