Մեդիափորձագետը՝ «Google Maps»-ի քարտեզների մասին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Google Maps»-ի քարտեզների հետ կապված մի քանի պարզաբանում.
1. Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են։ Սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի։ Նույն կերպ հայերն են Ադրբեջանում սենց բաներ արել ու հիմա էլ են անում։ Պետք չէ սա ընկալել որպես ինչ-որ աննախադեպ երևույթ։
2. «Google»-ի քարտեզի վրայից օբյեկտների մեծ մասը մարդիկ են ավելացրել։ Քարտեզի վրա կամայական մարդ կարող է առաջարկել խմբագրում։ Օրինակ՝ նոր տեղ ավելացնել, կամ եղածի անունը փոխել։ Հետո՝ «Google»համակարգը հաշվի է առնում, թե խմբագրողը մինչև այս պահն ինչ ներդրում է արել քարտեզներում։ Նաև մյուս օգտատերերը կարող են առաջարկել, որ սա լավ խմբագրում է։ Ու այս ամենի հիման վրա համակարգը կարող է ինչ-որ մի բան տեղադրել քարտեզի վրա։
3. Նույն կերպ կամայական մարդ կարող է բողոքել, եթե սխալ է տեսնում։ Միայն թե «gmail» հաշիվ ունենաք։ Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը
4. Համ էլ՝ փորձեք հարստացնել Հայաստանի քարտեզը»: